Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու Ալիևին
Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին նախագահի թեկնածու է առաջադրելու գործող նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար, փոխվարչապետ Ալի Ահմեդովը, հայտնում է minval.az-ը:
Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 17-ին:
«Մեր թեկնածուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Ես հավատում եմ, որ մեր երիտասարդությունը նույնպես ներդրում կունենա ընտրությունների ժամանակ նրա հաղթանակի հարցում»,- ասել է Ահմեդովը լրագրողներին:
2016 թվականի սեպտեմբերին Սահմանադրությունում իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով: