Էրդողանն անձամբ է օգնել իր թիկնապահին վրաերթից հետո (Տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղեկցող ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել նախագահի թիկնապահին, այս մասին հաղորդում է Milliyet-ը: Նշվում է, որ թիկնապահին վրաերթի է ենթարկել այն ավտոբուսը, որում այդ ժամանակ եղել է Էրդողանը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանի ավտոշարասյունը փորձել է դուրս գալ Էլյազիգ քաղաքի կենտրոնից նախագահի ելույթից հետո:
Վրաերթից հետո Էրդողանն անձամբ իջել է ավտոբուսից, որպեսզի օգնություն ցուցաբերի տուժածին: Ըստ պարբերականի, թիկնապահն ու Էրդողանն իրար վաղուց են ճանաչում: Թիկնապահը տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ մարմնական վնասվածքներով:
Top-News.am