Արցախի հանրաքվեին ընտրողների թիվը շուրջ 103 հազար է, լինելու է 104 միջազգային դիտորդ. ՀԿՀ նախագահ
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Արցախում փետրվարի 20-ի սահմանադրության հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Նրա խոսքով, սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: