Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ. Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է
Այս թեմայով
- Սա ոչ թե միջպետական ճանապարհ է, այլ ներգյուղական արահետ
- Ձյուն, բուք ու մերկասառույց. 10-ից ավելի մեքենաներ են արգելափակվել Կոտայքում, Լոռիում եւ Արագածոտնում
- Գորիս-Կապան ճանապարհին մառախուղ է. մինչեւ «Զանգեր» հատվածը երկկողմանի փակ է
- Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. ձյան տեղումներ են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին եւ Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԼՂՀ-ում ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա եւ Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները: