Պենելոպե Քրուզը կարժանանա ֆրանսիական «Օսկարի»
Իսպանացի կինոդերասանուհի Պենելոպե Կրուզն այս տարի կարժանանա ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենահեղինակավոր պարգևին՝ «Սեզար» մրցանակին, որը հաճախ համեմատում են «Օսկարի» հետ որպես համարժեք մրցանակներ:
Այս մասին տեղեկացնոմ է Variety պարբերականը՝ հղում կատարելով «Սեզարի ակադեմիայի» Twitter-յան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությանը: Հենց այդ ակադեիմայում էլ որոշվում են «Սեզարի» մրցանակակիրները:
Ինչպես նշում է Ֆրանսիայի կինորավեստի և տեխնիկայի ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը՝ Քրուզը ընդգրկվել է մեծ և փոքր բազմաթիվ կինոնախագծերում, նկարահանվել ռեժիսորներ Ռիդլի Սքոթի, Ռոբ Մարշալի, Պեդրո Ալմադովարի, Վուդի Ալենի ֆիլմերում և «Օսկարի» դափնեկիր է:
Դերասանուհին իր մասնագիտական կարիերան սկսել է 1991 թվականին՝ մասնակցելով մի շարք հեռուստատեսային նախագծերի: Այսօրվա դրությամբ նրա խաղացանկում մի քանի տասնյակ հայտնի և սիրված ֆիլմեր են՝ ինչպես հոլիվուդյան, այնպես էլ եվրոպական: 2009 թվականին Կրուզը դարձավ իսպանացի առաջին դերասանուհին, որն արժանացավ «Օսկար» մրցանակի: Ամերիկյան կինոակադեմիայի ոսկե արձանիկը նրան շնորհվեց Վուդ Ալենի «Վիկի Կրիստինա Բարսելոնա» ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերը խաղալու համար:
Մինչ այս տարբեր ժամանակներում «Սեզարի» են արժանացել հանրահայտ դերասաններ Ջորջ Քլունին, Մայքլ Դուգլասը, Մերիլ Սթրիփը, Շոնը Փենը:
«Սեզար» մրցանակը կամ, ինչպես այն անվանում են, «ֆրանսիական «Օսկարը», Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիական արվեստի և տեխնիկայի ակադեմիայի կողմից սահմանվել է 1976 թվականին: Այն այդպես Է կոչվել քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունով, որը պատրաստել Է մրցանակի համար նախատեսված արձանիկները:
Այս տարի մրցանակը կհանձնվի 43-րդ անգամ: Անվանակարգորդների ցուցակը կհրապարակվի հունվարի 31-ին, իսկ դափնեկիրների անունները կհայտարարվեն մարտի 2-ին Փարիզի Pleyel համերգասրահում: