Ինչ է պատիվը կամ տրված խոստումները
Բանակի օրն էր: Շնորհավորանքներ, ուղերձներ: Զինվորականներին շնորհավորեց նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես ասում են՝ իր իրավունքն է, բայց դժվար է լուրջ վերաբերվել մի մարդու շնորհավորանքին, որը վերցրեց եւ ընտրություններից հետո լքեց իր թիմը՝ դարձավ յուրօրինակ դասալիք:
Դժվար է արժեքավորել մի մարդու խոսքը, որն այդպես էլ որեւէ խոստում չպահեց:
Այս աշխարհում շատ ավելի կարեւոր արժեքներ կան, քան կոչերն ու գեղեցիկ խոսքերը: Պաթեթիկ ոճով արվող հայտարարությունները գրոշի արժեք չունեն, երբ դրա հեղինակը չի կատարում ստանձնած պարտավորությունները նրանց առաջ, ովքեր իրեն հավատացին, կանգնեցին կողքին, թիկունքին:
Հասկանում եմ, որ կոնֆորտ եւ փափուկ կյանքը ոմանց օգնում է մոռանալ պարտավորությունների մասին, բայց դե չմոռանանք, որ Հայաստանում այնքան մարդ է ապրում, որ բոլորը բոլորին ճանաչում են, գիտեն ինչով են ապրում, ինչպես են ապրում: Եւ վերջապես պատիվն էլ էպիզոդներով կամ փուլերով չի լինում:
Առայժմ այսքանը:
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից