Իրանական մուլտֆիլմը շահել է ԱՄՆ-ի Խաղաղության կինոփառատոնի երեք մրցանակները
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, «Փրկություն դրախտից» իրանական մուլտֆիլմը մասնակցելով ԱՄՆ-ի Ֆլորիդայում կազմակերպված Խաղաղության միջազգային 4-րդ կինոփառատոնին, շահել է «Լավագույն ավանգարդ ֆիլմ», «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն նկարահանում» անվանակարգերի գլխավոր մրցանակները:
ԱՄՆ-ի Խաղաղության միջազգային 4-րդ կինոփառատոնը 45 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հունվարի 18-ից 20-ը կայացավ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում:
Ի դեպ, Թվայնացված մեդիայի մուլտֆիլմերի միջազգային 4-րդ փառատոնն անց է կացվելու Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում: Փառատոնի առանցքում են լինելու ինտերնետը, սոցիալական ցանցերը, թվայնացված խաղերն ու զվարճանքը, թվայնացված կենսակերպը, բովանդակության կիսելը, մանուկներն ու պատանիները և անձնական սահմանները: