Իսկ որտեղ են հերոսները կամ ամփոփելով բանակի տոնը
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Երեկ՝ հունվարի 28-ին նշեցինք մեր բանակի տոնը: Շատ լավ է, որ աստիճանաբար այս օրն իսկապես տոն է դառնում, շատ լավ է, որ ժողովուրդը հասկանում է բանակի դերն ու նշանակությունը, բայց տոնը չի կարող լիարժեք լինել, երբ Սամվել Բաբայանը զրկված է ազատությունից, այն էլ, մեղմ ասած, շատ կասկածելի մեղադրանքով:
Ի տարբերություն Խորհրդային Միության փլուզումից հետո առաջ եկած անկախ պետություններից շատերի, մեր բանակը ծնվեց ոչ թե հրամանագրերով կամ թղթի վրա, այլ մարտի դաշտում, ընդ որում, մարտի դաշտում տարած բազմաթիվ հաղթանակներով: Այդ հաղթանակը կերտողներից մեկն էլ Սամվել Բաբայանն էր:
Այսօր նա ոչ միայն զրկված է ազատությունից, այլ նաեւ հունվարի 28-ին այդպես էլ չհիշատակվեց իսկական հերոսի անունը: Իսկ երբ այդպես է, ապա տոնը չի կարող լիարժեք լինել: Ավելին, դրանից մեր բանակն ավելի ուժեղ հաստատ չի կարող լինել:
Երբ մշակվում է բանակի արդիականացման յոթամյա ծրագիրը, երբ խնդիր է դրվում այն անպայման կյանքի կոչել, ապա պետք է հասկանանք, որ երբ բանակի կերտողներից մեկը բանտում է, ապա այդ ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել լիարժեքորեն: Չեն կարող, քանի որ դժվար է զինվորներին, զինվորականներին, ապագա զինվորներին եւ սպաներին բացատրել, թե ինչու է Արցախի ազատագրման գործում մեծ վաստակ ունեցող Սամվել Բաբայանը զրկված ազատությունից:
Ոչ միայն մեր բանակի, այլ երկրի առողջացման համար խիստ անհրաժեշտ է, որ Սամվել Բաբայանն օր առաջ հայտնվի ազատության մեջ: Բանակի եւ ազգի շահերից է բխում, որ մի կողմ շպրտվեն վերջին տարիներին ի հայտ եկած կեղծ հերոսները եւ իրենց արժանի տեղը զբաղեցնեն Արցախյան հերոսամարտի իսկական հերոսները:
Նորմալ, դեպի առաջ շարժվող, զարգացող պետությունում չպետք է կեղծ հերոսներ լինեն: Մեր երկրին անհրաժեշտ են իսկական հերոսներ, եւ այդ հերոսները պետք է լինեն ազատության մեջ: Մեզ պատիվ չի բերում, որ Սամվել Բաբայանն այսօր ճաղերի հետեւում է:
Վարդան Հարությունյան
Top-News.am