Սաուդյան Արաբիայում անց է կացվել առաջին ժամանցային միջոցառումը` երկրի ողջ պատմության ընթացքում
Սաուդյան Արաբիայում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, անց է կացվել փոփ–երաժշտության «Comic Con» ֆեստիվալը։
Միջոցառմանը, երեք օրերի ընթացքում, այցելել է երկրի 20 հազար բնակիչ։ Նրանցից ոմանք եկել են ներկված դեմքերով եւ կոստյումներով։ Ֆեստիվալը անց է կացվել Ջիդա քաղաքում, որ գտնվում է Սաուդյան Արաբիայի արեւմտյան մասում։
«Ժամանցների մակարդակը նախորդ տարիների համեմատ բավական աճել է։ Առաջ այստեղ ընտանիքների համար նման միջոցառումներ չէին կազմակերպվում, չէր թույլատրվում տարբեր սեռերի մարդկանց միասին գնալ, այստեղ չկար ժամանց, չկար շոու»,– պատմում են տեղի բնակիչները։
Այնուամենայնիվ, «Comic Con»-ը ուներ նաեւ իր առանձնահատկությունները. տղամարդիկ եւ կանայք պետք է առանձին հերթերում կանգնեին, իսկ շոուն ամեն անգամ ընդհատվում էր, երբ մզկիթներից լսվում էր աղոթք անելու կոչը։
Կրոնական գործիչներն այս միջոցառումը անվանել են «սատանայի պաշտամունք»։