Գնացել էի էշերի դրախտ. Թուրք երգչուհին ապշեցրել է Թուրքիայի մեջլիսի նախագահին
Թուրքիայում երաժշտական մի մրցանակաբաշխությանը հրավիրված Թուրքիայի մեջլիսի նախագահն հաղթողներից մեկին անձամբ է հանձնել պարգեւը։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ երաժշտական մրցանակաբաշխությանը «Տարվա ամենալավ կին փոփ երգչուհի» անվանակարգում ճանաչվել է Իրեմ Դերիրջին։
Բեմ բարձրացած երգչուհին մի փոքր վատառողջության հետ կապված արտահայտությունը ծիծաղեցրել է դահլիճին եւ ապշեցրել մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանին։
Բեմում Իրեմ Դերիջին, օրեր առաջ հիվանդանոց պառկելը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Գիտեք՝ օրեր առաջ գնացել էի էշերի դրախտ»։
Մեջլիսի նախագահը ապշած նայելուց հետո իրեն հավաքել է ու ավելացրել. «Դրախտը՝ դրախտ է, էշերի դրախտ չի լինում»։