Ինքնատիպ երեւալու համար այլ ասպարեզ ընտրեք
Այս թեմայով
- Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
- Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք իրենց համարում են քաղաքագետ, վերլուծաբան, փորձագետ եւ այլն, եւ այլն, որոնց միակ ձգտումն ինքնատիպ երեւալն է: Իսկ որ ավելի նկատելի եւ ինքնատիպ լինեն, նրանք խփում են ժողովրդի ամենանուրբ տեղերին:
Միայն այսօր արդեն երկու հոգի իրենց թույլ տվեցին հայտարարել, թե արցախյան հակամարտության սրման վտանգ կա, մյուսն էլ կարծես անհանգստանում էր, թե ինչու Ադրբեջանը լայնածավալ գործողությունների չի դիմում, եւ փորձում էր բացատրություն տալ:
Երեկ, մի քանի օր առաջ այլ, այսպես կոչված, փորձագետներ կրկին կանխատեսում էին ռազմական գործողությունների վերսկսում կամ լարվածություն: Սրանց նմաններին ընդամենը ուզում ես ասել՝ ինքնատիպ երեւալու, աչքի ընկնելու այլ ոլորտներ փնտրեք:
Այս տեսակը, իրականում ոչ Արցախի, ոչ սահմանում ապրող մարդու, ոչ սահմանը պաշտպանող զինվորի, ոչ էլ նրանց ծնողների եւ հարազատների մասին է մտածում: Նրանք պարզապես ձգտում են ինքնատիպ երեւալ: Ցավոք, սենսացիայի հետեւից են գնում նաեւ շատ լրատվամիջոցներ, որոնք շտապում են տարածել ցանկացածխ նմանատի «բլթոց»:
Կարծում ենք ժամանակն է, որ այս հարցում մենք լուրջ մոտեցում ցուցաբերենք: Նախ լրատվամիջոցները պետք է տեղ չտան նմանատիպ հրապարակումների: Բացի այդ պաշտպանության նախարարությունը պետք է հատուկ քայլեր իրականացնի, լրատվամիջոցներին բացատրելու համար, որ նման հրապարակումները անթույլատրելի են:
Անթույլատրելի են ոչ միայն այն պատճառով, որ անհանգստություն են պատճառում սահմանում ապրող մարդկանց, զինվոր ունեցող ընտանիքներին, այլ նաեւ որոշակի տեղեկատվություն են տալիս մեր հարեւաններին:
Ադրբեջանը պատրաստվում է սրել իրավիճակը, թե չի պատրաստվում, թե սադրանքի է ցանկանում դիմել, թե ոչ, դա պետք է լինի փակ տեղեկատվությոյւն եւ փակ քննարկման առարկա պաշտպանության նախարարության ներսում:
Իսկ լրատվամիջոցներին ընկերաբար հորդորում ենք դիտում հավաքելու համար այլ եղանակներ եւ միջոցներ օգտագործեք, որոնք կբարձրացնեն ընթերցողների տրամադրությունը կամ նրանց օգտակար տեղեկատվություն կհաղորդեն:
Top-News.am