Բաքվում տարհանում են բնակիչներին
Բաքվի հեռուստաաշտարակի շրջանում սողանքների սպառնալիքն այն աստիճանի է հասել, որ որոշում է կայացվել տարհանել շրջակա գոտու բանակիչներին:
Ինչպես հայտնում են haqqin.az-ը, Սաբալինի շրջանի գործադիր իշխանություններն անցկացրել են հատոոկ շտաբի արտակարգ նիստ, որի նպատակն է եղել քննարկել ստեղծված իրավիճակը: Հատուկ շտաբը որոշում է կայացրել տարհանել սողանքի տարածքում ապրող մարդկանց:
Ոստիկանության աշխատակիցները հանդիպել են վտանգավոր գոտու բնակիչների հետ, առաջարկել ժամանակավորապես թողնել իրենց բնակարաններն ու տեղափոխվել ազգականների մոտ ապրելու: Ստեղծվել են նաեւ ժամանակավոր կացարաններ: Տարածքը վերցվել է ոստիկանության հսկողության տակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքներն ակտիվացել էին շինարարական աշխատանքների պատճառով: Տեղանքում գետնի մակերեսին առաջացել են 1,5 մետրանոց ճեղքեր, որոնց խորությունը հասնում է 7 մետրի: