Ջիբրալթարում կալանվել է աշխարհի ամենամեծ զբոսանավը, որը պատկանում է ռուս միլիարդատիրոջը
Ջիբրալթարում կալանվել է աշխարհում ամենամեծ մասնավոր զբոսանավը։ Գերմանական Nobiskrug նավաշինարանը զբոսանավը ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին պետք է հանձներ գարնան վերջին։ Փետրվարի սկզբին բաց ծովում փորձարկումների համար զբոսանավը ժամանակավորապես նրան էր փոխանցվել։ Սակայն, ըստ գերմանական ընկերության հայտարարության, պատվիրատուն պարտք է մնացել 15,3 մլն եվրո։
Մելնիչենկոյի ներկայացուցչի խոսքով՝ վճարման հարցերը համաձայնության գործընթացում էին, եւ հարցերը նման կերպ լուծելը այդքան հարգված ընկերության կանոններով չէ։
«Զբոսանավի սեփականատերը գումարը վճարել է էսքրոու հաշվով՝ սպասելով բանակցությունների ավարտին։ Հարցը գտնվում է դատարանում, դրանով զբաղվում են մեր փաստաբանները»,-ասել է միլիարդատիրոջ ներկայացուցիչը։