Իտալական ընկերության տնօրենը 1.000 եվրո պարգևավճար կտա յուրաքանչյուր աշխատողին՝ ծխելը թողնելու դիմաց
Իտալական Dexanet ընկերության տնօրեն Լորիս Գորաուն իր բոլոր աշխատողներին առաջարկել է 1.000 եվրոյի չափով պարգևավճար՝ մի պայմանով. նրանք պետք է հրաժարվեն ծխելու վնասակար սովորությունից:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, ընկերությունն ունի 21 աշխատակից, որից կեսը ծխում է: Մինչդեռ տնօրենն առողջ ապրելաձևի կողմնակից է:
«Իմ նպատակն է առողջացնել աշխատողներին, ինչպես նաև աշխատանքային ընդմիջումների ժամանակ չշնչել ծխախոտի թունավոր ծուխը»,-ասել է Գարաուն: