Ո՞վ ենք մենք՝ հայերս
Գյումրիում տեղի է ունեցել սարսափազդու դեպք: Անհայտ անձինք շան վրա կրակել են, որն արյունաքամ էր լինում անցորդների աչքերի առաջ:
Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Գյումրիի կենտրոնում՝ գրեթե կեսօրին: Օրը ցերեկով «ԳԱԶ-2410» ավտոմեքենայի մեջ գտնվող հանցագործները ականատեսների ներկայությամբ կրակել են շան վրա: Հայտնի չէ, թե այս մարդիկ ովքեր էին:
Մինչ այժմ հայտնի չէ ու դժվար է ասել հայտնի կդառնա, թե ոչ: Վերջապես ո՞վ ենք մենք՝ հայերս: Մենք խոսում ենք վեց հազար տարվա պատմնությունից, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունելո որպես պետական կրոն, որ հարյուր հազարավոր եկիեղեցիներ ենք կառուցել, բայց չէ որ մենք նաեւ այն ազգն ենք, որ անօգնական շունիկին սատկացնում ենք ամենադաժան ձեւով: Ավելին, կրակում են քաղաքում, վտանգելով նաեւ մարդկանց կյանքը:
Դժվար է հավատալ, որ ոստիկանները կգտնեն արնախումներին: Գտնեն էլ, մեծ է հավանականությունը, որ նրանք մի հուզիչ պատմություն պատմեն, թե ինչու են սատկացրել շանը: Հնարավոր է նաեւ նրանց պարգեւատրեն:
Ամենամեծ խայտառակությունը այն է, որ մինչ օրս Գյումրիում շուն սպանողներին հազար դրամ են տալիս: որձեք հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում կամ ով ենք մենք: Մենք մի ազգ ենք, որ շան վրա կրակողներին եւ սպանողներին հազար դրամ, ենք տալիս: դե գտեք նաեւ այս շանը սատկացնողներին եւ տվեք նրանց այդ հազար դրամը:
Հիմա հասկացաք, թե ով ենք մենք: Այնպես որ մի զարմացեք, որ ընտրությունների ժամանակ տասը հազարով ծախվում ենք: Մի զարմացեք: Մենք մի ազգ ենք, որ քսանմեկերորդ դարում շան վրա կրակողներին հազար դրամ ենք տալիս: Սերժ Սարգսյանն էլ ասում է, թե մենք մեզ եվրոպացի ենք համարում: Ախր ոնց համարենք:
Ֆեյսբուքյան մի օգտատեր գրել էր, թե գյումրեցիներից սա հեռու չէ: Նրան անմիջապես թիրախավորեցին եւ սկսեցին վիրավորել: Իսկ մենք կասենք, որ այդ օգտատերը սխալվում է, քանի որ այդպես կարող էր լինել նաեւ Սիսիանում կամ Արտաշատում, Արմավիրում կամ Վայքում, ինչու ոչ՝ նաեւ Երեւանում:
Վարդուհի Հարությունյան
Top-News.am