Ադրբեջանցի պատվիրակը Սերժ Սարգսյանին հարց տվեց եւ փոշմանեց
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
«Ղարաբաղը Ձեզ պետք է առանց հայերի, բայց երբեք չի լինելու», - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բարձր ամբիոնից հունվարի 24-ին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին:
Վերջինս, Սերժ Սարգսյանին անվանելով Ադրբեջանի դեմ սանձազերծված պատերազմի առաջնորդ, խոսեց Ղարաբաղում և հարակից տարածքներում էթնիկ զտումների, հայերի կողմից իրականացված Ցեղասպանության մասին՝ հիշատակելով Խոջալուի դեպքերը: Ի պատասխան Սերժ Սարգսյանը ասաց, թե Ցեղասպանությունը լավ բան չէ և չարժե, որ Ադրբեջանի փորձի ունենալ մի բան, որը չի եղել և որը հայերը երբեք չեն իրականացրել:
«Ես նախ ձեզ խնդրում եմ մի քիչ հանդարտ լինել, հանգստանալ և ապա իմ խոսքերը չխեղաթյուրել։ Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին։ Թե ինչո՞ւ ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը դա պատիվ չէ, դա տանջանք է, և կարծում եմ, որ ինչ-որ մի միտում կա Ադրբեջանում` անպայման ունենալ այն, ինչ-որ ունեն հայերը։ Գիտեք, սա անթույլատրելի մի բան է, ի՞նչի է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, և հատկապես հայերի կողմից չի եղել», - ասաց նախագահը՝ շարունակելով. - «Ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն Դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»։