Ադրբեջանում հայերի պատճառով հիստերիա է սկսվել Փոլադ Բյուլբյուլօղլու դեմ
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու դեմ Ադրբեջանում իսկական հիստերիա է սկսվել: Նրան մեղադրում են ազգային դավաճանության մեջ: Բանն այն է, որ ինչ որ մի «հայտնի» ադրբեջանցի սոցցանցում գրելկ է, թե Բյուլբյուլօղլին դեմ է արտահայտվել հայատացությանը եւ կոչ արել ատելություն չսերմանել հայերի դեմ:
«Հայրենասեր» ադրբեջանցիները մեկը մյուսի հետեւից շտապում են հայհոյել Բյուլբյուլօղլուն եւ նրան մեղադրել դավաճանության մեջ:
Ադրբեջանական Haqqin.az-ը ընդգծում է, որ Բյուլբյուլօղլին որեւէ սոցցանցում գրանցված չէ, եւ որ նման բան այնտեղ չէր էլ կարող ասել, եւ եթե նույնը ասել է ինչ որ մի այլ տեղ, ուրեմն ինչ՝ նա դավաճա՞ն է:
Հոդվածագիրը դիպուկ հարցադրում է անում՝ եթե դուք հավատում եք, որ մի օր Ղարաբաղը կրկին կհայտնվի Ադրբեջանում, ապա ինչ եք պատրաստվում անել այնտեղ ապրող հայերի հետ:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա ում հետ ենք մենք ցանկանում համոզել եւ վերդարձնել ղարաբաղցիներին Ադրբեջանի իրավական դաշտ՝ այս թափթփուկ պիտեկանտրոպների՞»,- գրում է հոդվածագիր Էյնուլա Ֆաթուլաեւան:
Top-News.am