Հնդկաստանում մտադիր են դասաքրքերից հանել էվոլյուցիայի տեսությունը
Հնդկաստանի կրթության նախարար Սաթյափալ Սինգհը առաջարկել է էվոլյուցիայի տեսությունը հանել դպրոցական դասագրքերից:
Նա ասել է, թե այս տեսությունն անգամ գիտական տեսանկյունից է ոչ հավաստի: «Մարդը միշտ մարդ է եղել: Չեմ կարծում, որ իմաստ ունի մեր երեխաներին ասել, թե նրանց նախնիները կապիկ են եղել»,- ասել է նա: Մասնագիտությամբ քիմիկոս նախարարն ասել է, թե աշխարհում լուրջ համարում ունեցող գիտնականները լուրջ չեն վերաբերվում այդ տեսությանը:
Նախարարի հայտարարությունից հետո մոտ երկու հազար հնդիկ գիտնական նախարարի դեմ ստորագրահավաք են սկսել, ասելով, թե նա խեղաթյուրում է փաստերը:
Top-News.am