Ես թույլ չեմ տա մամուլին անպատիժ ստել. Թրամփ
Մամուլը շարունակում է խեղաթյուրել փաստերն ու հաշվի չի նստում ճշմարտության հետ։ Այս մասին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մելբուռն քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է CNN-ը։ Ըստ Թրամփի՝ լրատվամիջոցները իրենց խնդիրն են լուծում, նրանք չեն մտածում հասարակությանը ճշմարտությունը հասցնել։
«Նրանք չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից։ Երբ մամուլը ստի մարդկանց, ես թույլ չեմ տա որ դա հենց այնպես անցնի։ Երբեք թույլ չեմ տա»,-հայտարարել է Թրամփը։