ՌԴ ԱԳՆ եւ ՄԱԿ ներկայացուցիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
ՌԴ ԱԳ փոխնախարար-պետքարտուղար Գրիգորի Կարասինը հունվարի 23-ին ընդունել է ՄԱԿ Անդրկովկասի հարցերով Ժնեւյան բանավեճերի համանախագահի պաշտոնակատար Լ. Բիլմանին:
ՌԴ ԱԳՆ կայքում նշված է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հակամարտությունների կարգավորման խնդիրներին: Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում անվտանգության եւ կայունության Ժնեւյան բանավեճերին:
Լ. Բիլմանին ընդունել են նաեւ ՌԴ ԱԳՆ ճյուղային դեպարտամենտներում, որտեղ քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ խաղաղության ու անվտանգության ընդհանուր հարցեր՝ շեշտադրում կատարելով հակամարտությունների կանխման գործում ՄԱԿ դերի վրա: