Մենք պարտավոր չենք ՆԱՏՕ-ում բոլորի փոխարեն վճարել. Թրամփ
ԱՄՆ-ը պարտավոր չէ ՆԱՏՕ-ում միայնակ իր վրա վերցնել ֆինանսական պարտավորությունները։ Այս մասին Ֆլորիդա նահանգի Մելբուռն քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պատերազմներ ենք վարում, որոնք մեզ այլեւս պետք չեն, որոնց մեջ մեզ ներքաշում են։ Ես ինքս երկու ձեռքով կողմ եմ ՆԱՏՕ-ին, բայց շատ երկրներ, որոնց մենք պաշտպանում ենք, շատ հարուստ են, բայց ոչինչ չեն վճարում։ Նրանք պետք է մեզ օգնեն։ Մենք պարտավոր չենք լսել նրանց, որոնք ոչինչ չեն ներդնում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։