Իրաքում սկսվել է Մոսուլի արեւմտյան հատվածի ազատագրման գործողությունը
Իրաքի վարչապետ Հեյդար էլ-Աբադին հայտարարել է Մոսուլի արեւմտյան մասի ազատագրման գործողությունն սկսելու մասին, հաղորդում է TASS-ը։
Նա ասել է, որ գերխնդիրն է՝ փրկել խաղաղ բնակիչներին գրոհայիններից։
ՄԱԿ-ում սպասում են քաղաքից փախստականների հոսքին՝ մինչեւ 400 հազար մարդ։ Քաղաքի հարավում նրանց համար ընդունման կետեր են ստեղծում եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ պատրաստում։