Աշխարհի հարստության 82 տոկոսը պատկանում է բնակչության մեկ տոկոսին
2017-ին առաջ եկած հարստության 82 տոկոսը պատկանում է աշխարհի բնակչության ընդամենը մեկ տոկոսին: Այս մասին տեղեկացնում է RNS-ը, հենվելով Oxfam կազմակերպության զեկույցի վրա:
Աշխարհի մեծահարուստների ունեցվածքն անցած տարի ավելացել է 762 միլիարդ դոլարով:
Աճել է նաեւ դոլարային միլիարդատերերի թիվը: Այսօր աշխարհում ապրում է 2 հազար 43 միլիարդատեր:
Top-News.am