Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)
Այսօր տաղանդավոր եւ հռչակավոր կոմպոզիտոր Առնո Հարությունի Բաբաջանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին, Երեւանում:
Նա օժտված էր կյանքից անկեղծորեն ուրախանալու հատկությամբ եւ ամենագլխավորը՝ այլոց այս զգացումին հաղորդակից դարձնելով, աշխատանքային օրերին առանց ձեւականությունների տոներ էր կազմակերպում եւ դրանց հրավիրում ցանկացածին, ով դեմ չէր այդ խրախճանքին մասնակցելուն:
Նրա ամբողջ կյանքը սիրո յուրահատուկ պատմություն էր, որ աշխարհով մեկ տարածվել է զարմանալի երգերում:
Արդեն նշեցինք, որ Առնո Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին: Ընտանիքի հոր՝ մաթեմատիկայի ուսուցիչ Հարություն Բաբաջանյանի ուրախությանը չափ ու սահման չկար: 3 տարի հետո մահացել է Վլադիմիր Ուլյանովը, եւ երկրում սուգ է հայտարարվել:
Այդ ժամանակ հայրը մտածել է երեխայի ծննդյկան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշեւիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխել են հունվարի 22:
Առնո Բաբաջանյանին մի անգամ Արմեն Ջիգարխանյանը հարցնում է՝ ինչպես ես ստեղծում մեղեդիները, երգերը: Կոմպոզիտորը մի քանի վայրկյան դադար պահելուց հետո ասում է՝ արա, լսում եմ:
Top-News.am