Վարչախումբը քաղաքական ահաբեկում է սկսել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ
Այս թեմայով
Անկախ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանդեպ ունեցած վերաբերմունքից ու գնահատականներից՝ անհրաժեշտ է փաստել, որ վարչախումբը սկսել է քաղաքական տեռոր։ Դրան նախորդեց հակաքարոզչական գեբելսյան տռոլինգը՝ բազմաթիվ պրոպագանդիստական միջոցներով, ֆեյքերով և «ազնիվ քաղաքացիականներով», որը զրո արդյունք տվեց։ Հիմա անցել են հակաիրավական տեռորի, աշխատում են միաժամանակ թե՛ Օսկանյանի, թե՛ Օհանյանի ու թե՛ «Ժառանգության» դեմ նաև հատվածային։
Այս իրավիճակում, անկախ դաշինքի նկատմամբ վերաբերմունքից, անհրաժեշտ է խստորեն դատապարտել քաղաքական գործընթացներում տեռորի կիրառումը ուզուրպատորի կողմից։ Բոլոր նրանք, ովքեր չեն դատապարտի սա՝ կլեգիտիմացնեն զավթիչ Սարգսյանի գործողություններն ու ահաբեկչությունը քաղաքականության մեջ կիրառելու պրակտիկան։
Հրայր Մանուկյանի ֆեյսբուքյան էջից