Թուրքական գրոհից հետո Սիրիայի քրդերը հայտարարել են զոհերի մասին
Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի շտաբը հայտնում է, որ թուրքական բանակի իրականացրած օդային հարձակման հետեւանքով Աֆրինում զոհվել է վեց խաղաղ բնակիչ, տեղեկացնում է Reuters-ը:
Վիրավորների թիվը հասել է տասներեքի:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ զոհվել է քրդական ինքնապաշտպանական ուժերի երեք մարտիկ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել:
Top-News.am