1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը 67 տարեկանում ցանկացել է տիեզերագնաց դառնալ 70 հզր դոլար և 21 մլն դրամ փոխառություն, տարեկան ավելի քան 11 մլն դրամ և 4000 դոլար եկամուտը. բնապահպանության նոր նախարարի ունեցվածքը Մակրոնը՝ Ալիեւին․Փարիզը ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպելու վճռական մտադրության մասին է հայտնել Եգիպտոսում հազվագյուտ ոսկե մետաղադրամներ են հայտնաբերվել Մադրիդի «Ռեալն» ամենաուժեղ ֆուտբոլային թիմն է (Լուսանկարներ) Նույն ընկերության խանութներից գողացել էր 110 հեռախոս Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Ձախից Սփյուռքի նոր փոխնախարարն է Հորդառատ անձրևի հետևանքները Երևանում Արմեն Սարգսյանը մասնակցել է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կավելացնեն նավթի արդյունահանումը Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպեն հունիսի 4-ին, որպեսզի քննարկեն սիրիական Մանբիջը Պուտինը դատապարտել է ռուսական «Ս-400» համակարգերի գնումների պատճառով Թուրքիայի վրա ճնշման փորձերը Ինչպես Արմեն Սարգսյանին դիմավորեցին Թբիլիսիում (Տեսանյութ) Ծխելը թողնելու լավագույն միջոցն՝ ըստ ամերիկացի գիտնականների Ռոնալդուն մարզման ժամանակ գնդակով հարվածել է օպերատորին և պատռել նրա ունքը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին «Եվրատեսիլ»-ի պարտությունից հետո Սևակ Խանաղյանը խախտեց լռությունը (Տեսանյութ) ԱԱԾ-ն հայտանաբերել է խոշոր չափի հարկերը թաքցնող հանցավոր սխեմա (Տեսանյութ) Փոխվել է Էրեբունու ոստիկանապետը Ամերիկյան վերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահի հետ Մայիսի 28-ի միջոցառումների ժամանակացույցը (Տեսանյութ) Տրետյակովյան պատկերասրահում տղամարդը վնասել է Ռեպինի «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» կտավը Հայկական երազանք. Forbes-ի կարծիքով՝ Հայաստանը ձգտում է կրկին դառնալ «Սիլիկոնյան հովիտ» Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար Մարզպետները ոտ ու ձեռ ընկած Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում Մեքսիկական նահանգում մասնատվել ու սպանվել է ավելի քան 60 մարդ Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը․ Արա Բաբլոյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ ՀՀ Ոստիկանության հայտարարությունը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ Սաուդյան Արաբիայի Մոհամմեդ արքայազնը կարգադրել է պայմանագրեր չկնքել գերմանական ընկերությունների հետ Սիրիայում ռուսական Սու-57 կործանիչը փորձարկել է հեռանկարային թեւավոր հրթիռներ ՀՀ գլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել Ադրբեջանում խորը գնաճ է հասունանում Թուրքական լիրայի անկման համար Չավուշօղլուն մեղադրել է Էրդողանի «հակառակորդներին» Պուտինը խոստացել է չառաջադրվել երրորդ ժամկետում Քեյթն ու Ուիլյամը նույնիսկ հարբել են (Լուսանկարներ) Բրեդ Փիթը սպառնացել է սպանել Վայնշթեյնին, բայց ձերբակալել են... Արցախը կրկին ուշադրության կենտրոնում Հունիսի 1-ից ատոմակայանի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի աշխատանքը կդադարեցվի. մեզ նոր ատոմակայան պետք չէ Բուսաբանական այգում մոնտաժման աշխատանքները դադարեցված են, ծառահատում չի եղել 56-ամյա հաղորդավարուհին ամբողջովին մերկացել է (Լուսանկար) Մայիսի 28-ին Մայր Աթոռում Գոհաբանական մաղթանք կկատարվի «Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի». Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության մասին ՄԱԿ-ում տարածվել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ հուշագիրը Իռլանդիան պատրաստվում է օրինականացնել մանկասպանությունը Դատախազությունն արձագանքել է «Հետքին»՝ կստուգվի Հանրային հեռուստաընկերության գործունեությունը Կինոմագնատ Հարվի Վայնշտեյնը ձերբակալվեց «Հրաժարական չեմ տալու». Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը Ղարաբաղի մասին «Շիրակը» դուրս է մնացել Եվրոպայի լիգայի մասնակիցների ցուցակից Մայիսի 31-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի «Մենք ոչ Ռուսաստանի հետ ենք Եվրոպայի դեմ, ոչ էլ Եվրոպայի հետ՝ Ռուսաստանի դեմ» ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանի դեմ՝ միջազգային կոռուպցիայի և փողերի լվացման գործով Հայաստանի հավաքականը մարզվում է ուրախ տրամադրությամբ (տեսանյութ) «Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը». Դավիթ Յան Արտակ Զեյնալյանը ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների հետ քննարկել է ԸՕ փոփոխությունները ԱԱԾ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ Արտակ Դավթյանին (Լուսանկար) ԿԳ նախարարը երբեք չի ասել ուսուցիչներին ծաղիկ մի նվիրեք, խնջույք մի արեք. փոխնախարար «Վերեւից» ստացված զանգից հետո Արմեն Ջիգարխանյանի սկանդալային բաժանությունը այլեւս չեն ցուցադրի VARDA․ «Հումորի զգացողությունն ու լավատեսությունն իմ գլխավոր արժանիքներն են» ««Լիրբ» ռեժիմը միացված է». Եվա Ռիվաս Օրենքով գողեր Քալաշյանին ու Չիխլաձեին չփչացնել ԱԱ-2018–ի հյուրերի տպավորությունը ՌԴ–ից Նոր նշանակումներ կառավարությունում ՀՀ նախագահը իր աշխատավարձի մի մասը կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Ագրամունտը լքում է քաղաքականությունը «ՀՀԿ-ն կաջակցի բոլոր դրական փոփոխություններին». Արա Բաբլոյան Դերիպասկան դուրս եկավ «ՌուսԱլ»-ի տնօրենների խորհրդից Մամեդյարով․ Պահանջել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում. Արմեն Սարգսյանի ուղերձը շրջանավարտներին Պուտինը կոչ է արել պահպանել իրանական միջուկային գործարքը 33 մլն. 268 հազ. դրամի նպաստներ են վճարվել ոչ նպաստառու անձանց
Հարցում

Օբամայի օգնականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, գրում է Politico-ն:

«Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ռոդսը, որն Օբամայի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:

Նրա խոսքով՝ վարչակազմը չափազանց շատ էր անհանգստանում Թուրքիային չվիրավորելու կապակցությամբ:

«Ես ներողություն եմ խնդրում: Ես ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ամերիկահայերին»,- հավելել է ՄԱԿ-ում Օբամայի օրոք դեսպան եղած Սամանթա Փաուերը:

Օբամայի օգնականներն իրենց ափսոսանքն են հայտնել օրերս՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մեկի ժամանակ հանդիսատեսի հարցին:

«Նրանց հայտարարություններն անսովոր կերպով անկեղծ էին՝ հաշվի առնելով տարիներ շարունակ ԱՄՆ նախագահներին տանջող հարցի զգայունությունը»,- գրում է Politico-ն:

«Ամեն տարի մի պատճառ էր լինում: Թուրքիան կարևոր նշանակություն էր ունենում մեր ուշադրության տակ գտնվող որևէ հարցում, կամ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսություն էր ընթանում անցյալի վերաբերյալ: Կարծում եմ՝ այս ամենի դասն այն էր, որ պետք է դա անել առաջին տարում, եթե չարեցիր՝ ամեն տարի է՛լ ավելի է բարդանալու»,- բացատրել է Ռոդսը:

Փաուերի կարծիքով՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայոց ցեղասպանության ճանաչումը հետաձգելու հարցում շահագրգռված այլ անձինք կարողացել են «խաղացնել» ամերիկյան վարչակազմին: Էրդողանը, հասկանալով ամերիկյան քաղաքական տրամադրությունները, այնպես էր կարողանում անել, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանի, նա իր այդ քայլով կկանգնեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման շարունակական փորձերը:

Նրա խոսքով՝ Օբաման միշտ մտածում էր, որ կարող է կատարել իր նախընտրական խոստումը և իրեն լավ զգալ ամերիկահայերի առաջ, «բայց հետո՞, արդյո՞ք դա չէր խոչընդոտի դիվանագիտական երկխոսությանը, որը գուցե ավելի խոստումնալից լիներ»: «Ես կարծում եմ՝ նա իսկապես հավատում էր, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, որովհետև դա էին նրան ասում տարածաշրջանն ուսումնասիրող և այն իմացող մարդիկ»,- հավելել է նա:

Ինչպես գրում է Politico-ն, ամերիկահայերը խիստ հիասթափվել են Օբամայի կողմից իր նախընտրական խոստումը դրժելու պատճառով: Ռոդսի ու Փաուերի խոսքերը բավական չեն համայնքի առաջնորդներին հանգստացնելու համար, որոնք կարծում են, որ դա չափազանց քիչ է և չափազանց ուշ է դրա համար:

«Սա այն հարցն է, որը պետք է ուղղել պաշտոնավարման ժամանակ»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը և հավելել, որ այլ մարդ կա, ում խոսքերը համայնքը կցանկանար լսել:

«Օբաման պետք է բացատրի, թե ինչու չկատարեց իր խոստումը: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է մեզնից ներողություն խնդրի, նա պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից»,- ասել է նա:

 

 

website by Sargssyan