1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., 00:00
Ճապոնացիները կհեշտացնեն վիզաների ստացումը Շարլիզ Թերոնը որդուն զբոսանքի է հանել շրջազգեստով 100-ամյա տատիկը իր երկարակեցության գաղտնիքը համարում է թեյի մեջ մեկ կաթիլ բրենդի լցնելը Գիտնականներին հաջողվել է «սպանել» ՁԻԱՀ–ը՝ ցողունային բջիջների օգնությամբ Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը «Միսս Լիբանան»-ը հակառակորդուհու հետ գրկախառնվելու համար զրկվել է տիտղոսից «A1+»-ը նվեր է պատրաստել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Էյֆորիայի անցնելուց հետո կասկածի տակ կդրվի ապագա խորհրդարանի լեգիտիմությունը. Քոչարյան Նայենք աշխարհին Արա Գյուլերի ֆոտոխցիկի օբյեկտիվի միջոցով Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով. ՄԱԿ Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմելու համար հայց են պատրաստում Գագիկ Ծառուկյանը պատերազմ հայտարարեց լրագրողներին (Տեսանյութ) Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Մարիխուանայի հերթ՝ Մոնրեալում (Տեսանյութ) Մաքուր հագուստներով էին, նոր փոխված տակդիրներով ու կուշտ. մանրամասներ Գյումրիում հայտնաբերված երեխաների մասին Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» փեսան Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ) Ինչպես է երգչուհի Լոլիտան ծեծել Անդրեյ Մալախովին եւ Ստաս Կոստյուշկինին «Տիտանիկ II»-ը ծով դուրս կգա 2022-ին Պարզվել են սկսվող գլոբալ աղետի առաջին հետևանքները Ժիրինովսկին խոստացել է իր խրտվիլակը դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի հայտնի «օրենքով գողին» Իսկ շոուն դեռ շարունակվում է Աջ ղեկով մեքենա ներկրողների բողոքի ակցիա՝ Բագրատաշենում Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում Ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն. Թույլ չեմ տա, որ թիմում հայտնվեն գեյեր Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Ջոնաթան Լաքոթ Ինչպես է Ջասթին Թրյուդոն հայերեն ասում՝ «Ես քեզի կսիրեմ» Ավտոմեքենայի փոխարեն կանխիկ գումար Թուրքիայի ամենաբնիկն ու Ստամբուլի աչքը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Արա Գյուլերի մահը ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանը գնում է դեպի հերթական քաղաքական մոնոպոլիայի ձևավորում Ադրբեջանում լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել Նա այդքան տղամարդկություն չունի, որ ներողություն խնդրի. ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ առողջապահության նախարարի հոր մասին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի հնարավորության մասին 1891 թվականից ի վեր ամենաուժգին ջրհեղեղը Ֆրանսիայում (լուսանկարներ) «Նա իր օբյեկտիվով պատմություն է գրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել Երեք լրագրողներ կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լեւոն Ալթունյանի շնորհիվ Բյուջեի դեֆիցիտը փակում ենք նոր վարկերով. Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի վարկային միջոցներ Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները Նախնական տեղեկություններով՝ Կերչում զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին Կոստանյան Գեւորգի մոտ անբուժելի է ՀԻՎԱՆԴ քծնանքը Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի մասին (Տեսանյութ) Կռահեք, թե ով է «Դուխով» անունով օղի արտադրում. իհարկե օրինապաշտ գործարար Սամվել Ալեքսանյանը Քաղաքականության հետ կապ չունի, Նիկոլին չի ճանաչում, բայց մարզպետ է Փորձել են սպանել Հայիթիի նախագահին Ֆլորենցիայի չորս փողոցներում արգելք է մտցվել սննդի օգտագործման վրա Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ Ինչպես են ապրում ադրբեջանցի պաշտոնյաները (Լուսանկարներ) Այսպես են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում մաս-մաս արել լրագրողին +21 Ադրբեջանի անվտանգության ծառայությանն Ալիեւը նոր լիազորություններ է շնորհել Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 6 պարտություն է կրել մեկ տարում Դուք իրարից էլ տեղյակ չեք, բայց հավակնում եք բացարձակ իշխանության Վրաստանը մեղադրում է Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ մեծահարուստ գործարարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները խոսել են ամուսնական կյանքի գլխավոր գաղտնիքի մասին Ջեյմս Բոնդին ծաղրել են կենգուրուով լուսանկարի համար «Էրդողանը բռնապետ է». բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի կապակցությամբ Խիստ տարօրինակ և անհեթեթ նշանակումներ՝ հրաժարականից առաջ Գյումրու մանկատան մոտ զույգ նորածին երեխաներ են գտել Փաշինյանը մատների արանքով նայեց. Շարմազանովը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին Ռուսաստանի կոշտ արձագանքը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին Մահացել է թուրքահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Քիմ Քարդաշյանը դիմահարդարման համար նոր փայլփլուն հավաքածու է թողարկել Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Փաշինյանի հրաժարականի մասին Իսկ Մայրապետյանին ինչո՞ւ եք ձերբակալել կամ այսպիսի՞նն է ձեր «նոր» Հայաստանը Ինչպես է ծիծաղը կապված մարդու գիտակցության հետ և ինչով է օգտակար. գիտական պատասխան ՀՔԾ-ն ստուգում է «Տոյոտա-Երևան» ընկերությունը Իսկ շնորհակալություն ո՞վ պետք է հայտներ Transparency-ին պահանջում է քրեական գործ հարուցել Մերկելի կուսակցի դեմ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու համար Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվելուց հետո առողջանում է Հարին և Մեգանն իրենց երեխային կարող են անվանել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի «հայկական» օրինակով Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին հղի՞ է Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու անունով Մարիա Շարապովան մարզվում է Անգլիայի փողոցներում (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետին
Հարցում

Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ խոսքից չեն անցնում գործի

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նշանակալի է նրանով, որ տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարության ֆոնին, համաձայն որի՝ հնարավոր չէ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել մեկ փաստաթղթով, գրում է «Независимая Газета»-ն:


Կրակովում հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհություն էր հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներն ազատ տեղաշարժվում են աշխարհով, հանդիպում են արևմտյան քաղաքական գործիչների և հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ կշարունակի հակամարտության խաղաղ կարգավորման առաջխաղացման ուղիների որոնումը: Նրա խոսքով՝ համապատասխան պայմանները կարող է ստեղծել Ադրբեջանի կողմից նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը:


Կայքի հետ զրույցում, մեկնաբանելով Կրակովում կայացած հանդիպումը, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը նշել է, որ հանդիպումն անց է կացվել այնպիսի պայմաններում, երբ միջազգային հանրությունը և առանձին դերակատարներ աշխարհաքաղաքական իրավիճակի և սեփական շահերի պատճառով ցուցադրում են հակասությունները լուծելու վճռականություն: Հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իտալիայի հայտարարություններն այն մասին, որ հակամարտությունը լինելու է այդ կազմակերպության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որով նա ընդգծել է կարգավորման փուլային մոդելին հանձնառությունը և հասկացրել է, որ առաջին քայլը չպետք է իրեն երկար սպասեցնի:


«Նման պայմաններում ոչ մեկ չի ցանկանում ընկալվել որպես խոչընդոտ միջազգային նախաձեռնությունների համար և դրանով հակառակորդին զիջել գործընթացի կառուցողական մասնակցի իմիջը: Հենց այդ հանգամանքի հետ է նախևառաջ կապված Լավրովի հայտարարությանը հակամարտող կողմերի դրական արձագանքը»,- ասել է Բորիս Նավասարդյանը:


Նա նշել է, սակայն, որ սխալ կլիներ պաշտոնական հայտարարությունները դիտարկել որպես դիրքորոշումների մերձեցման վկայություն: «Փուլային մոդելի» մեկնաբանությունը մնում է խիստ հակասական: Բացի այդ, վկայակոչելով փուլային մոդելը, և՛ Բաքուն, և՛ Երևանը փաստում են գործընթացի վերջնակետի վերաբերյալ սեփական պատկերացումների այլընտրանք չունենալը:


Նման հանգամանքներում խելամիտ կլիներ փուլային գործընթացը սկսել ավելի համեստ քայլերից, որոնք կբարելավեին ապագա փոխզիջումների համար մթնոլորտը՝ նախևառաջ ուժեղացնելով հրադադարի պահպանման ուղղությամբ միջոցները: Կողմերի միջև վստահության մեծացման մեկ այլ հնարավորություն է մարդասիրական հարցերի վերաբերյալ երկխոսության վերսկսումը, ագրեսիվ քարոզչության նվազեցումը:

 

website by Sargssyan