Մամեդյարովը համանախագահների առաջարկները կրեատիվ է անվանել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ներկայացնելով Կրակովում կայացած հանդիպման արդյունքները, գրում է minval.az-ը:
Ադրբեջանցի նախարարը նշել է, որ հանդիպումը տևել է մոտ 6 ժամ:
«Համանախագահները ներկայացրել են մի շարք կրեատիվ գաղափարներ»,- ասել է Մամեդյարովը:
Նա նշել է, որ օրվա ընթացքում հանդիպում է ունեցել հակամարտության կարգավորման միջնորդների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի և համանախագահների հետ, իսկ հետո առանձին հանդիպում է ունեցել հայ գործընկերոջ հետ, ինչից հետո կրկին հանդիպել է համանախագահների հետ: