Բուրյաթիայում դեռահասը կացնով ներխուժել է դպրոց և հրդեհել դասարանը. կան տուժածներ
Ռուսաստանի կազմի մեջ մտնող Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում 9-րդ դասարանի աշակերտը կացնով և դյուրավառ հեղուկով շշով զինված ներխուժել է դպրոցներից մեկը, գրում է lenta.ru կայքը:
7-րդ դասարանցիների վրա հարձակված դեռահասն այնուհետ հրդեհել է դասարանը: Տուժել է 6 երեխա և 44-ամյա ուսուցչուհին։ 7-րդ դասարանցիների վրա հարձակված Անտոնը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։
«Երեխաները սկսել են փախչել, խուճապ է սկսվել։ Ուսուցչուհին նետվել է Անտոնի վրա, որպեսզի պաշտպանի երեխաներին։ Նա կացնով հարվածել է ուսուցչուհուն, դրանից հետո հարձակվել է երեխաների վրա»,-հաղորդում է Mash-ը։
Տղայի նման պահվածքի դրդապատճառները դեռևս պարզվում են:
Հայտնի է, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: