1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 փետրվարի 2018թ., 00:00
Մենք մեր մասին նման կինոնկար չենք կարող նկարահանել (Տեսանյութ) Տնից դուրս եկեք անձրեւի մասին հիշելով Սերժ Սարգսյանն ադրբեջանցի պատվիրակին հիշեցրեց, թե որքան կարճ է իր ժողովրդի պատմությունը եւ որքան երկար Երեւանինը Շարժում, որ փոխեց մեր կյանքը 3 Սովորում եմ Օզիլից և Մխիթարյանից.Ալեքս Իվոբի Արտակարգ դեպք «Գյումրի» ԲԿ-ում. Բժիշկները ծեծել են միմյանց Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ Իրանում մարդատար օդանավ է կործանվել Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Օրվա խորհուրդ Ժոզե Մոուրինյու. Ինձ համար միևնույնն է, թե երբ կվերադառնա Պոգբան Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. Սերժ Սարգսյան Օրվա խաղերի անոնս Ամերիկյան հրթիռային հածանավը մտել է Սեւ ծով Երկրաշարժ Մեծ Բրիտանիայում Թերեզա Մեյի նստավայրի կատուն ԱԳՆ կատվի հետ կռվում պարտվել է (Լուսանկարներ) Բժիշկները փրկել են 275 գրամանոց նորածնին Գերմանիան չի ցանկանում հրաժարվել Իրանի հետ ատոմային գործարքից «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Մարիամը հաղթել է Սերժ Թանկյանի հայտարարած մրցույթում (Տեսանյութ) Թուրքիան Սիրիայում քիմիական զենք է կիրառել Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ Ինչո՞ւ մինչեւ աղմուկ բարձրացնելը չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Շատերի բարկությունը սեքսի պակասից է». Անաստասիա Վոլոչկովան` իրեն քննադատողներին Այսուհետ ՃՈ-ն տուգանելու է նաեւ կարգազանց հետիոտներին Ռոման Աբրամովիչը Telegram-ում 300 մլն դոլար է ներդրել Դպրոցի տնօրնեը ՀՀ-ից բացակայած աշակերտին ավարտական վկայական է տվել Հենրիխ Մխիթարյանը կոնֆլիկտ է ունեցել Պոգբայի հետ Սերժ Թանկյանը ներկայացնում է 5000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի հաղթողներին Ավստրիան որոշել է չեղյալ հայտարարել հասարակական վայրերում ծխելու արգելքը Աֆրինի բժիշկները ենթադրում են, որ թուրքական զորքերը քլոր են կիրառել Թրամփը այցելել է Ֆլորիդայի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածներին Օրվա հանդիպումների անոնս Ռոնալդուի խորամանկությունը 11 մետրանոցի իրացման ժամանակ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. համանախագահ (ALDE) ԵՊՀ-ում ծեծել են ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկանին Արմեն Սարգսյանը համաձայն է. Նա հանդիպեց Սերժ Սարգսյանին (Ֆոտո) Ռուսաստանում ադրբեջանցին փորձել է կաշառել ոստիկաններին քրեական օրենսգրքի միջոցով Գտնվել է WhatsApp-ում հաղորդագրություններն ընդմիշտ պահպանելու միջոցը Ծաղիկ վիրուսը կարող է հակաքաղցկեղային պատվաստանյութի հիմք դառնալ Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Թուրք-գերմանական հարաբերությունները նոր փուլում են. Մերկելն ու Յըլդըրըմը հանդիպել են Բեռլինում «Սրանց ուսերին 1.5 մլն-անոց ցեղասպանություն կա». գերմանացի պատգամավորը կոչ է արել թուրքերին գնալ «այնտեղ, որտեղից եկել են» Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվել է ամուսնուց՝ Ջասթին Թերուից 9 մ խորությամբ փոսը «կուլ է տվել» փողոցի մեքենաները (Տեսանյութ, լուսանկարներ) Որոնք են քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծացնող մթերքները Էրդողան-Թիլերսոն 3-ժամյա հանդիպումը թարգմանել է Չավուշօղլուն Արսենալի գլխավոր մարզիչ. Մխիթարյանը շատ լավ խաղ անցկացրեց Կրակոցներ Երեւանի կարաոկե ակումբում NASA-ի աստղադիտակը հաստատել է 100 էկզոմոլորակների գոյությունը Վերա Բրեժնեւան անսպասելի լուսանկար է հրապարակել Կոնստանտին Մելաձեի հետ Թիլերսոնին ծիծաղեցրել է իր պարոդիան Թուրք պրոֆեսորն Էրդողանից կես դոլար է պահանջում Օլգա Բուզովան ընդդեմ Էմինեմի․ ռուս հաղորդավարուհու սադա- մազո տեսահոլովակն ավելի քան 3 մլն դիտում է հավաքել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ Ընկերներս հարցնում են՝ ինչի վրա եմ ծախսելու շահած փողերը․ Լապշինն Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ հայցի մասին Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Քադիրովը Պուտինին մաղթել է պետությունը ցմահ կառավարել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Տավուշի մարզում մառախուղ է Սամվել Բաբայանի վերաքննիչ գործով դատական նիստը «Աշխարհի ոչ մի անկյունում ես դեռևս ինձ այսչափ ազատ և միաժամանակ ապահով չէի զգացել». ռուս լրագրողը կիսվել է Արցախ այցի տպավորություններով (լուսանկարներ) Հենրիխ Մխիթարյանը` «Արսենալի» հաղթանակի մասին Ընկերոջ ներկայությամբ բռնաբարել են ընկերուհուն «Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան Օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի երկրպագուհիներին անգամ զուգարան են ուղեկցում Որքա՞ն է կազմել գործազրկության եւ զբաղվածության մակարդակը Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու դիմում Գարշահոտի տիրակալը. Ինչ ունեցվածք ունի Էրեբունու թաղապետը Մարզերում ոստիկանները փնտրում են վարձով բնակարան փնտրող կասկածելի անձանց. ՀՀ-ով անցել են Վրաստա՞ն Մահացու վթար. Դատախազը Հրազդանի քաղաքապետի վերա­բերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին Մենաշնորհի պաշտպանը. Խոսրով Հարությունյանը վախենում է զոքանչի, որդու ու փեսայի համար Ով է առաջիկայում հրաժեշտ տալու պաշտոնին, կամ փողերը հետ բերելու ժամանակը ՀՀԿ-ում զայրացած են Տարոն Մարգարյանի վրա. նրան մենակ են թողել Ռումինուհու ճվճվոցները դուր չեն եկել թիվ մեկ ռակետուհուն (Տեսանյութ) Նոր Հայաստան, նոր պաշտոնյաներ. դասական պատում՝ գնացի մարդի, ունեցա որդի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը երազում է Իրանին հարվածներ հասցնելու մասին Շիրակի նախկին եւ ներկա մարզպետների միջեւ բախում է հասունանում ԱԱԾ պաշտոնյա՞ ես, թե՞ բիզնեսմեն. ԱԱԾ-ում լուրջ որս է սկսվել Գրող ուտենք. գեներալ Սեյրան Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին Ավագանու կին անդամին բռնության ենթարկած ՀՀԿ-ականները թաթախված են քրեական պատմությունների մեջ
Հարցում

Ինչ քրգործի շրջանակում է ձերբակալվել «Ալավերդցի Վահագնը»

 

Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագնի) ձերբակալության մասին:

Ըստ դատախազության հանրային կապերի բաժնի՝ 2017թ. հունիսի 13-ին ժամը 12:10-ի սահմաններում Ալավերդիի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ, 26-ամյա Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի, 39-ամյա Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Դեպքի վայրի զննությամբ` հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: Նույն օրը Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել է:

2017թ. հունիսի 15-ին Վլադիմիր Դավթյանին ՀՀ քրեա­կան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն եւ սառը զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, ինչպես նաեւ Կամո Փիրուզյանին դիտավորությամբ սպանելու համար: Նախաքննական մարմինը, հիմք ընդունելով միայն Վլադիմիր Դավթյանի ոչ արժանահավատ ցուցմունքները, հիմնավորված էր համարել, որ նա Կամո Փիրուզյանին սպանել է վերջինիս կողմից իրեն հետապնդելու եւ սպառնալիքներ տալու դրդապատճառով:

2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

2017թ. սեպտեմբերի 20-ին քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Մասնավորապես, չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաեւ հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 29-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներն են ձեռք բերվել է, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վ.Ա.-ի կողմից ստեղծված եւ ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ եւ Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Վ.Ա.-ի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Կամո Փիրուզյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի հետ նույն վարույթում:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալավերդի քաղաքի տվյալ հատվածը հանդիսանում է քաղաքի առավել մարդաշատ վայրերից մեկը եւ դեպքի պահին էլ եղել է բազմամարդ:

2017 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ լրացնելու մասին եւ նույն օրը նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով՝ սպանություն, որը կատարվել է պատվերով եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ ապօրինի կերպով հրազեն եւ սառը զենք պահելու եւ կրելու համար:

2018թ. հունվարի 18-ին Երեւան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել եւ Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն եւ Ա. Հ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

website by Sargssyan