Բաշկիրյան կրքեր. պատգամավորը կրակել է հայերի վրա եւ սպառնացել, իսկ հետո հարձակման համար մեղադրել հենց նրանց
Հայերը, որոնց Բաշկիրիայի Կրասնոկամս շրջանի պատգամավոր Իլդուս Շամսութդինովը մեղադրել էր հարձակման համար, մեղադրել են վերջինիս սպանության սպառնալիքի համար, հաղորդում է MediaCorNet-ը:
«Բաշկիրիայում գործարարները ծեծել են պատգամավորին եւ կրակել նրա ձեռքին» հոդվածի հրապարակումից հետո կոնֆլիկտի երկրորդ կողմը մեղադրել է տուժողին ստի համար` հայտարարելով, որ Շամսութդինովը սպառնացել է սպանել եւ ատրճանակից կրակել է գրասենյակում, որտեղ եւ կոնֆլիկտը տեղի է ունեցել:
«Նա հանեց ատրճանակն ու չորս անգամ կրակեց՝ բղավելով, որ կսպանի, կոչնչացնի մեզ», - պատմել է որպես «Թանիփ» ընկերության համասեփականատեր ներկայացած Ավետիքը: Նա պնդում է, որ կոնֆլիկտը սկսվել էր դեռ ավտովթարի վայրում, երբ Շամսութդինովին առաջարկել էին վերանորոգել տրակտորը, իսկ նա պահանջել էր վճարել տրակտորի չաշխատած ժամանակի համար:
«Նա հարվածեց մեր մարդուն եւ մեքենայով փախավ: Իսկ հետո մենք արդեն գտանք նրա հեռախոսահամարը, զանգահարեցինք եւ առաջարկեցինք գալ գրասենյակ»,- պատմել է գործարարը: Ավետիքի խոսքով՝ պատգամավորին զենքը խլելիս է վնաս հասցվել: «Մենք ինքներս ոստիկանություն կանչեցինք, դիմում ներկայացրեցինք եւ քրեական գործ հարուցեցինք, չգիտեմ...», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Կրասնոկամսկ շրջանի պատգամավոր Իլդուս Շամսութդինովը պատմել էր իր վրա իրականացված հարձակման մասին: Վերջինիս խոսքով՝ նա ծեծի էր ենթարկվել 10 մարդու կողմից, որոնք կրակել են իր վրա տրավմատիկ զենքից: