Ծեծկռտուք՝ Թբիլիսիում ադրբեջանցիներին պատկանող ռեստորանում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների պատկանող ռեստորանում, այս մասին հայտնում է minval.az գործակալոթյունը:
Թբիլիսիի Հերոսների հրապարակի տարածքում գտնվող ռեստորանում վեճի հետևանքով առաջացած կռվի պատճառով տուժել է երեք մարդ:
Աղբյուրը նշում է, որ վնասվածքներ ստացած մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կան ձերբակալվածներ:
Վրացական ու ադրբեջանական խոհանոցի գծով մասնագիտացած ռեստորան հիմնականում այցելում են արտասահմանցի զբոսաշրջիկներ: