Նրան դեպի խորան կտանի ոչ թե հայրը, այլ՝ մայրը. ինչ հարսանեկան ավանդույթներ կխախտեն արքայազն Հարին ու Մեգան Մարքլը
Այս տարվա մայիսի 19-ին կայանալու է աշխարհի ամենաշքեղ ու դիտարժան պսակադրություններից մեկը, որի արդյունքում ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը կդառնա արքայազն Հարիի օրինական կինն ու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի լիիրավ անդամը:
Այնուհանդերձ՝ նրանց դժվար է սովորական թագավորական զույգ անվանել, քանի որ Մարքլն ամերիկուհի է, այն էլ՝ ամուսնալուծված:
Ինչպես նշում է Tatler-ը, այսպիսի բան Քենսինգտոնյան պալատում տեղի չէր ունեցել ավելի քան կես դար: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 1936թ., երբ Էդվարդ 8-րդը հրաժարվեց թագավորական գահից՝ ամուսնալուծված ամերիկացի դերասանուհի Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու համար:
Հայտնի է, որ արքայազն Հարիի հարսնացուն մտադիր է լուրջ փոփոխություններ իրականացնել թագավորական պսակադրության կանոնակարգում՝ փոփոխելով որոշ կանոններ:
Ստորև ներկայացնում ենք սպասվելիք փոփոխությունների ցանկը.
1. Մայիսի 19-ին հարսնացուին դեպի խորան կուղեկցի ոչ թե հայրը, այլ մայրը՝ Դորիա Ռեգլանդը:
2. Հյուրերի ցանկում կգերակշռեն հարսի ու փեսայի ընկերների, այլ ոչ թե թագավորական ընտանիքի անդամների, բարձրաստիճան անձանց և հայտնիների անունները:
3. Նրանց հարսանեկան երդումների տեքստը շատ համեստ կլինի՝ առանց հայրենիքի, աշխարհում խաղաղության մասին ամպագոռգոռ խոսքերի:
4. Այդ օրը բանկերն աշխատելու են՝ չնայած, որ թագավորական ընտանիքի անդամներից որևիցե մեկի ամուսնության օրը բանկային ծառայողների համար ոչ աշխատանքային է լինում:
5. Նորապսակները կխախտեն ավանդույթն ու չեն համբուրվի պատշգամբում: Բացի այդ, չեղարկվել է Լոնդոնով տոնական շքերթը: