Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում
Հարցում

Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան - Արտաշատ հատվածի վերին շերտն արդեն քայքայվում է

Գրեթե մեկուկես տարի առաջ շահագործման հանձնված ճանապարհի վրա փոսեր են առաջացել, իսկ որոշ հատվածներում՝ մի քանի մետր երկարությամբ ճաքեր։

Քայքայված հատվածները նկատելի են մոտ 20 կիլոմետրանոց ճանապարհի գրեթե ողջ երկայնքով։ Այստեղ ցեմենտի կտորները կարելի է պարզապես ձեռքով հավաքել։

Այս ճանապարհը կառուցել է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը: Հայաստանի կառավարությունը 2016 թվականի կեսերին այն ընդունել է և հանձնել շահագործման։

Հյուսիս-հարավին վերաբերող հարցերով զբաղվում է տրանսպորտի նախարարության տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը։ Այսօր Հյուսիս-հարավի բետոնե ճանապարհից մի քանի կտորներ այս կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանին ցույց տվեցինք։

«Կարող ա վրան բեռնատարից ինչ-որ ծանր բան է ընկել ու ջարդվել ա: Նման բանից, բնականաբար, ճանապարհը պաշտպանված չի», - ենթադրեց նա:

Կարապետյանին նաև քայքայված ճանապարհի այսօր արված լուսանկարները ցուցադրեցինք: Ասաց, որ պատկերում մակերեսային դեֆեկտ է, որը թեև նորմալ չէ, բայց թույլատրելի է։ Նրա խոսքով՝ վերանորոգման անհրաժեշտություն չկա:

Պաշտոնյան վստահեցրեց, թե նման քայքայումից միջազգային ստանդարտները չեն տուժում․ - «Խորքային խնդիրները ճանապարհի հետ կապված լինում են լինում են այն դեպքում, երբ դու ունենում ես լուրջ նստվածքներ, օրինակ, երբ քո հիմքը նստում է, որ ճանապարհդ քանդվում է: Բարեբախտաբար 18 կիլոմետրի որևէ հատվածում մենք չունենք բետոնի ճաքում, որը կառաջանար շինարարությունից հետո»:

«Ազատության» տեսախցիկը այսօր բետոնե ճանապարհի վրա նաև բազմաթիվ ճաքեր էր արձանագրել։ Դրանցից մեկը ուղիղ մեջտեղից կիսում էր մոտ 30 մետրանոց լայնությամբ ճանապարհը։ Երբ լուսանկարը պաշտոնյային ցուցադրեցինք, նա մի քանի վայրկյան լռում էր։ Հետո ասաց․ - «Բիտումային մշակում անցած ա: Եթե Դուք նկատեք, ապա լցված ա իրա մեջ հատուկ էն նյութը, որը պիտի պաշտպանի ու ապահովագրի էս ճաքի հետագա խորացումից ու լայնացումից․․․ Ճաքի առաջացման պատճառները տարբեր կարող են լինել»:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Կարապետյանն ասաց, որ ճանապարհը շահագործման ընդունելիս այս ճաքը եղել է՝ հավելելով․ - «Լրացուցիչ ճաքային մշակումներ ընդունումից հետո չեն իրականացվել»:

Հյուսիս-հարավի կառուցման համար պատասխանատու պաշտոնյան ասաց, որ ճաքերի 8 տեսակներ են սահմանվել, որոնք պայմանագրով թույլատրելի են, և այս ճաքը դրանցից մեկն է։

Կարապետյանը վստահեցրեց, որ նման ճաքերը մշակվում են և հատուկ նյութ է լցվում, որը կանխում է ջրի ներթափանցումը, ինչը կարող է վնասել բետոնը։

Մինչդեռ այսօր «Ազատության» տեսախցիկը ֆիքսեց, որ բազմաթիվ հատվածներում ճաքերի ռետինե պաշտպանիչ շերտը պոկված էր։

Վարդան Կարապետյանը պարզաբանեց, որ թեև ճանապարհը 2016 թվականին ընդունվել է, բայց դրա համար մեկ տարի երաշխիքային սպասարկման ժամկետ է սահմանվել, որը ևս մեկ տարով երկարաձգվել է մինչև 2018 թվականը։ Թերություններ այս ընթացքում հայտնաբերել են․ օրինակ, գծանշումներն էին քայքայվել, որոնք շինարարական կազմակերպությունը սեփական միջոցներով կվերականգնի։

Ինչ վերաբերում է ցեմետի քայքայվելուն և ճաքերին, ապա դրանք այդպես էլ կմնան: Նա պարզաբանեց, որ քայքայման պատճառը ձմռանը ճանապարհների մշակման համար օգտագործված նյութերն են։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ, իրականացման ժամկետը 2009-2019 թվականն է: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ կառուցվել և շահագործվում է ճանապարհի մի փոքր հատվածը՝ 31 կիլոմետրը։

Թե երբ կավարտվի ամբողջ ճանապարհի կառուցումը՝ չի կարող ասել անգամ դրա համար պատասխանատու պաշտոնյան․ - «Որևէ գնահատական, որը կհնչի էս պահին ծրագրի ավարտի վերաբերյալ, իրականությունից շատ հեռու կլինի»:

azatutyun.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan