Ստամբուլում ադրբեջանցու գլխավորած հանցախումբը թմրամիջոցներ է վաճառել էլիտար գիշերային ակումբներին
Թուրքիայի ոստիկանությունը լայնամասշտաբ հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է հանցավոր խմբի անդամների, որոնք տևական ժամանակ թմրամիջոցներ են մատակարարել Ստամբուլի մի շարք էլիտար գիշերային ակումբների, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
Աղբյուրը նշում է, որ իրավապահները հանցավոր խմբավորմանը հետևել են ավելի քան կես տարի: Խմբավորման 7 անդամներին գլխավորել է ադրբեջանցի Ս. Ռ.-ն: Խուզարկությունների ընթացքում նրանց կողմից վարձակալված տանը հայտնաբերվել են մեծ քանակությամբ կոկաին և հոգեմետ դեղամիջոցներ:
Վերջիններս թմրամիջոցներ են վաճառել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու, Շիշլի, Նիշանթաշը և Բեշիկթաշ շրջաններում գտնվող գիշերային ակումբներին, որոնցից մեկն էլ պատկանել է թուրք հայտնի դերասաններից մեկին, ում անունը չի բացահայտվում: Հայտնի է, որ հանցավոր խբավորման ծառայություններից օգտված դերասանին հարցաքննել են ոստիկանական բաժանմունքում: