Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կրակովում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Վաղը՝ հունվարի 18-ին Կրակովում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։