Փոսեր ունենք՝ աշխարհը չունի (Լուսանկարներ)
21-րդ դար, մայրաքաղաք Երեռւան, գեղեցիկ ճանապարհներ: Իսկապես գեղեցիկ է Երեւանը: Այս հարցում ջանք ու եռանդ չեն խանայում քաղաքային իշխանությունները:
Այս գեղեցիկ փոսը Էրեբունու վարչական շրջանի ղեկավարների ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Նրանք վստահ են, որ այս փոսը եւ ցցված գեղեցիկ դրոշակը կմեծացնի զբոսաշրջիկների հոսքը դեպի Էրեբունի:
Աթոյան անցուղում գտնվող այս գողտրիկ փոսը հիացմունք է պատճառում նաեւ թաղամասի բնակիչներին, հատկապես անձրեւոտ օրերին, երբ ոտքերը պատահաբար հայտնվում են ջրափոսում կամ երբ ավտոմեքենաներն են ընկնում այնտեղ:
Իհարկե, որոշ վայ բնակիչներ սեփական միջոցներով փորձում ենլցնել փոսը, բայց նրանք անհաջողության են մատնվում:
Top-News.am