1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 մայիսի 2018թ., 00:00
Տղամարդը ներխուժել է օտար մարդկանց տուն, գինի խմել ու դաշնամուր նվագել «Առկա իրավիճակը ժամանակավոր է». Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է թուրքական լիրայի ռեկորդային անկումը Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հունաստանին՝ բարձրաստիճան թուրք զինվորականին քաղաքական ապաստան տալու համար Հայկական ավտոբուսներին Վերին Լարսի ՌԴ մաքսակետում չի թույլատրվել շարունակել ճանապարհը «Գործողություններն սկսված են, արդեն կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք». ԱԱԾ տնօրեն Առաջիկա ամիսները հնարավորություններ կբացեն ԼՂ հակամարտության կարգավորման համար. Թրամփն՝ Ալիևին Լիտվայի Սեյմասը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Լավ եմ արել, գնացել եմ կազինո. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները Ալեքսանդր Արզումանյանին պետական բյուջեից 2500 եվրո կհատկացվի Հայաստանի պատանեկան հավաքականը ոչ ոքի խաղաց վրացիների հետ Առաջին հանրապետությունը դարձավ ներկայիս Հայաստանի զարգացման հիմքը. ՀՀ նախագահ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ավագանու լիազորություններն արդեն իսկ դադարեցված են Եվա Ռիվասը հույս ունի աքայազնի հետ ամուսնանալ Աֆրիկյան թերթը «ծաղրել» է Պոգբային (լուսանկար) 51 պաշտոնյա տարեկան հայտարարագիր չի ներկայացրել Քիմ Քարդաշյանը` 17 տարեկանում ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին 2008 թվականի օգոստոսյան դեպքերի ժամանակ խաղաղ բնակչության մահվան համար ԱՄՆ-ն հուսով է, որ Թուրքիան, ի վերջո, չի գնի Ռուսաստանից C-400 համակարգեր․ Պոմպեո Հայաստանի ո՞ր մարզերում է ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Մալայզիայի նոր վարչապետը կնվազեցնի նախարարների աշխատավարձը Վարչապետի որոշմամբ ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել «Պետք է անհապաղ նիստ հրավիրել ու քաղաքական և տնտեսական քայլեր ձեռնարկել»․ Փայլանը՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի մասին Եվրոպան կշարունակի պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը․ Գերմանիայի ԱԳ նախարար 178 մլն դրամ հարկերից առերևույթ խուսափելու փաստով քրգործ է հարուցվել ԱԻՆ ՓԾ-ում ստուգումներ են անցկացվում Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (Տեսանյութ) Յուլյա Սկրիպալի հայտարարությունը պետք է ստուգվի. Դմիտրի Պեսկով Ֆալկաոն տուգանվել է 9 միլիոն եվրո Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է MickiToy խաղալիքը (Տեսանյութ, լուսանկարներ) Սադամ Հուսեյնի զբոսանավը հյուրանոցի կվերածվի (Տեսանյութ) Տեսանյութ՝ Շաքրո Մոլոդոյի խցիկից Դատավորը վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա Փաշինյանի թիմում կադրային սով է եղել Մոնումենտում եւս մեկ շքեղ շինություն կկառուցվի կանաչ գոտու հաշվին. ո՞վ է նախկին վարչապետների նոր հարեւանը Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել Տաքսու վարորդը փողոցի մեջտեղում ուղեւորուհուն դուրս է նետել մեքենայից (Տեսանյութ) Գևորգ Ղազարյան․ Նոր փուլ է սկսվում հավաքականի համար Լոս Անջելեսից երեք հայեր 8 մլն դոլարի խարդախության սխեմայի համար են մեղադրվում ԱՄՆ-ում լոբբիստական ընկերությունը «Ադրբեջանական լվացքատան» միջոցով գումարներ է ստացել Իմ համար հին ու նոր Հայաստան չկա. Հենրիխ Մխիթարյան Իսկ մի՞թե ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանը Պոմպեոյի հայտարարությունները վկայում են Վաշինգթոնի քաղաքական սնանկության մասին. Իրանի ԱԳՆ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Պնախարար Շոյգուին Նոր սահմանափակումներ աշխատանքային միգրանտների նկատմամբ Երբ գնահատվում են լավ սովորող աշակերտները Ռոնալդուն ցույց է տվել մեծացած երեխաներին (լուսանկար) ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն. Դմիտրի Գվինդաձե Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին 47 պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարում Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ (Տեսանյութ) Տա աստված, որ չվերցնեն կաշառք. Ս. Սարոյանը՝ նորանշանակ նախարարների մասին (Տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել սուզանավից «Բուլավա» հրթիռների արձակման պահը (տեսանյութ) Կաբարդինո-Բալկարիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի 2 քաղաքացի է զոհվել Բրիտանացի լրագրողն ուղիղ եթերում կանգնեցրել է վազող ձիուն և շարունակել իր աշխատանքը (տեսանյութ) Հայտնաբերվել են Հերացու, Արմենակյան եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում միջադեպի մասնակիցները Մարտիրոսյանի կինը երեկ շուրթերն էր փչել, իսկ այսօր ընկերուհիներին է փչել. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գրառումը ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույց են ունեցել Արիզոնայում ոսկերչական խանութի հայ աշխատակիցը 250 հազար դոլարի զարդ է գողացել Հայաստան մեկնելուց առաջ VARDA-ն նաեւ երգում է ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվել «ռուսական մաֆիայի» երկու անդամ Լիտվացի կինոգործիչները Նարեկացուն նվիրված երկու ֆիլմ են նկարահանելու «Տգեղ կին չկա՝ կան չբավարարված ու չֆինանսավորված կանայք» - Եվա Ռիվաս Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ (ուղիղ) ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան Առողջապահության նախարարը կրճատում է առողջարանային բուժմանն ուղղված ծախսերը Ֆրանսիան ապօրինի է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը Կապանում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ «Վեոլիա Ջուրը» տուգանվել է 5 միլիոն դրամով Էմերին` Արսենալի գլխավոր մարզիչ Ֆեյսբուքի ղեկավարը ներողություն է խնդրում Եվրախորհրդարանից ВТБ բանկը դադարեցնում է համագործակցությունը միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ Նիկոլ Փաշինյանը կրկին «հորդորում եւ պահանջում է»՝ դադարեցնել անհնազանդության ակցիաները Կառավա­րության անդամներն այս օրերին ճաշակում են իշխանություն լինելու «վայելքները» Ավելի քան 200 հազար ՀՀ քաղաքացիներ աշխատում են ՌԴ–ում Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ի հետ մի շարք պայմանագրերից Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի անդամները հայ պատգամավորին զրկել են մանդատից
Հարցում

Թանկացումները կշարունակվեն. ևս 40 ապրանքի գին կբարձրանա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը:

Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, դրանց տոկոսադրույքները բարձրացել են:

Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵԱՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ ԵԱՏՄ անդամ դառնալը քաղաքական որոշում էր, որովհետև տնտեսապես մեզ որևէ բան չտվեց։ Նույն Վրաստանն ու Ադրբեջանը, որ ԵԱՏՄ անդամ չեն, այդ շուկայում իրենց ավելի լավ են զգում, քան մենք։ Ռուսաստանում վրացական խմիչքներն ավելի շատ են, քան հայկական»,– նկատեց Չիլինգարյանը: Նաև հավելեց, որ սպառողը ԵԱՏՄ անդամ դառնալով չի շահել:

«Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով արդեն թանկացել է գազը, որը ՀՀ–ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանք են: Ասում են՝ հավասարեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների ակցիզային հարկի հետ, սակայն Բելառուսում, Ղազախստանում և այլն, հասարակության կենսամակարդակը բարձր է ՀՀ–ի համեմատ. չի կարելի համեմատել այն դեպքում, երբ մեր աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ավելի ցածր են»,– ընդգծեց Չիլինգարյանը: Նա նաև հիշեցրեց, որ գնաճն ավելի վաղ է սկսվել: Առաջինը թանկացավ կարագը, հետո՝ մսամթերքը:

Ըստ Չիլինգարյանի՝ կարագի թանկացման պատճառաբանությունը միջազգային շուկայում գների բարձրացումն էր, փոխարենը գտնում է, որ մսի թանկացումից խուսափելու միջոց եղել է:

«Տավարի միսը թանկացավ 15–20%–ով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից–սեպտեմբեր 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա»,– նշեց նա: Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը բերելու է մնացած ապրանքների շղթայական թանկացման:

«Ավտոմեքենաների ներկրման գները ևս կբարձրանան: 500–1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է ներկրվում, և հիմնականում՝ 3–րդ երկրներից»,– ասաց նա: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի դեկտեմբերին գնաճը 1,5% է կազմել: Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով:

«Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ են գնում, բայց մարդիկ հիմնականում օգտագործում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք էլ թանկացել են»,– մեկնաբանեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը:

Թանկացումների հարցով Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ տեղի կունենան: Կարեն Չիլինգարյանն, այդուհանդերձ, չի կարծում, թե սպառողական շուկայում էական գնային փոփոխություններ կլինեն: «Հնարավոր է ինչ–որ քայլեր անեն՝ կոսմետիկ փոփոխություններ լինեն: Այդ հարկատեսակների բարձրացումը պարտադրված է, հնարավոր չէ այդ կողմից զսպել գնաճը: Տնտեսվարողն էլ, եթե նման պարագայում իր արտադրանքն էժանացնի, շահույթ չի ստանա: Դժվար է կանխատեսում անել»,– եզրափակեց նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

website by Sargssyan