ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Նոյեմբերյան-Ոսկեպար (միայն բեռնատար ավտոմեքենաների համար) ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։