Օմսկի բնակիչը տանն աֆրիկյան առյուծներ է պահում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքի բնակիչներից մեկն իր տանն է բնակեցրել երկու աֆրիկյան առյուծի, այս մասին գրում է dom.lenta.ru-ն:
Նշվում է, որ կենդանիները պահվում են վանդակում, նրանց համար առանձնացված է հատուկ սենյակ:
Տնային պայմաններում պահվող առյուծներին պատկերող տեսանյութի տարածումից հետո օգտատերերի մի մասը դա համարել է դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ, մի մասն էլ փաստել, որ այդպես առյուծները գոնե կուշտ են և չեն մրսի:
Ըստ որոշ աղբյուրների՝ առյուծների տերը կենդանիներ վարժեցնող է: