Կադրի մեջ մտած ագռավը խանգարել է եղանակի տեսության հեռարձակմանը (տեսանյութ)
ԱՄՆ-ում հետաքրքրասեր ագռավը խանգարել է եղանակի տեսության հեռարձակմանը՝ պատահաբար հայտնվելով կադրում:
Այն պահին, երբ KTVU հեռուստաալիքի եթերում հաղորդավար Մայք Տամայոն պատմել է Սան Ֆրանցիսկոյում սպասվող եղանակի մասին, քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանող տեսախցիկի վրա ագռավ է նստել: Այդ ժամանակ հաղորդավարը դուրս է եկել կադրից և առաջարկել հեռուստադիտողներին զմայլվել անկոչ հյուրով:
Թռչունը մի քանի անգամ ծիկրակել է տեսախցիկի օբյեկտիվի մեջ, այնուհետ թռել ու անհետացել տեսադաշտից: Դրանից հետո հաղորդավարը կրկին վերադարձել է կադր և շարունակել իր աշխատանքը:
Զվարճալի տեսանյութը, հայտնվելով համացանցում, արդեն հավաքել է հարյուր հազարավոր դիտումներ: