Հրապարակվել է Ջակարտայում ֆոնդային բորսայի շենքի փլուզման պահը ցուցադրող տեսանյութը (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսահսկման համակարգերից ստացված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է փլվում Ջակարտայում ֆոնդային բորսայի շենքի երկրորդ հարկի հատակը, հայտնում է BBC-ն:
Այդ պահին փլվող հատակի վրա կանգնած է եղել էքսկուրսիայի ժամանած ավելի քան 30 ուսանող:
Նշենք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ֆոնդային բորսայի շենքի երկրորդ հարկի փլվելու հետևանքով 77 մարդ է վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել շուկայի կեսօրյա դադարի ժամանակ:
Երկրորդ հարկի հատակն ընկել է բաց տարածքի վրա, որտեղ սրճարան է տեղակայված և հաճախ զբոսաշրջիկներ են հավաքվում: