Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են անում (ուղիղ)
Երեւանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել:
NEWS.am-ի թղթակիցը մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել: Նրանք բողոքում են վերջին շրջանում վառելիքի թանկացումից՝ նշելով, որ դրանից իրենց եկամուտներն են պակասել եւ չեն կարողանում ընտանիք պահել:
«18 ժամ աշխատում ենք, առավոտ 05,30-ից գործի ենք դուրս գալիս, գիշերը երկուսին տուն ենք գնում: Նոր տարին երեխուս հետ 10 րոպե եմ հասցրել մնալ: Հիմա էլ անօրինական թանկացնում են...»,- դժգոհում են վարորդները:
Վարորդների բողոքը ցույցը հսկում են մեծ թվով ոստիկաններ: