Թե ինչ եղավ, երբ Քադիրովը հյուր գնաց Ձմեռ պապին (Տեսանյութ)
Բլոգեր Դանիլա Պոպերեչնին իր ալիքում հրապարակել է սկետչ, որտեղ Ձմեռ պապը Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին «բարի գործերով օգնական» է նշանակում:
Շատ զլմ-ներ արդեն հայտնի բլոգերի մահախոսականն են գրում: Տեսանյութի համար հիմք է հանդիսացել Ձմեռ պասպի այցը Չեչնիա եւ նրա հանդիպման տեսանյութը Ռամզան Քադիրովի հետ: Ձմեռ պապը նվերի հետ միասին Քադիրովին իրեն օգնական էր նշանակել:
Բլոգերն իր տեսանյութում ներկայացրել է, թե ինչպես այդ պաշտոնը կստանար Քադիրովն այլ հանգամանքներում: