Ավստրալուհին անհավանական ժեոդային պատկերներ է նկարում մարմնին (լուսանկարներ)
Ժեոդները փակ խոռոչներ են, որոնց ներսում ձևավորվում են անհավանական գեղեցիկ բյուրեղներ։ Դրանցով տարված Քեթի Թոլջը որոշել է նույն գեղեցկությունը պատկերել սեփական մարմնի վրա՝ օգտագործելով դիմահարդարման, նկարչության և բոդիարտի ոլորտներում ունեցած հմտությունները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 19-ամյա աղջիկը, որն ավստրալական Մելբուրն քաղաքի բնակչուհի է, ինքնուս դիմահարդար է: Սակայն նրա ժեոդային աշխատանքներն այն աստիճան գեղեցիկ ու տպավորիչ են, որ դրանցով կարելի է անվերջ զմայլվել:
«Ես միշտ էլ անտարբեր չեմ եղել ժեոդների, բյուրեղների նկատմամբ: Տանն ունեմ բազմաթիվ ժեոդներ, որոնք շատ երկար ուսումնասիրում եմ աշխատանքի անցնելուց առաջ»,- խոստովանել է աղջիկը, որն իր մեկը մյուսից հետաքրքիր աշխատանքները ցուցադրում է Instagram-ում: