Պատրաստվում են բանտից ազատել 100,000 դոլարի դիմաց Ս. և Ա. Զատիկյանների սպանությունը պատվիրողին
«Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության համար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսևորած մարդասիրական վերաբերմունքից: Հավանաբար, շուտով ազատության մեջ կհայտնվի ևս մեկ առանձնապես ծանր հանցագործ: «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանությունը պատվիրած, սակայն առայժմ միայն Սեդրակի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդուն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: