Նյու Յորքում յոգայով մերկ զբաղվելու դասեր են հայտնվել
Նյու Յորքում յոգայով մերկ զբաղվելու դասեր են հայտնվել: Անսովոր պարապմունքների հեղինակը Naked in Motion-ն է: Դրանք նպատակ ունեն մասնակիցներին օգնել ճանաչել իրենց մարմինը, հաղորդում է USA.one-ը:
Ընկերությունը կարծում է, որ «նյու» ոճի յոգան ոչ մի սեքսուալ ենթատեքստ չի պարունակում, թեեւ մերկությունը պարապմուքների համար պարտադիր պայման է:
Թույլ սեռի ներկայացուցիչներին եւ տրանսսեքսուալներին անգամ զիջում է տրվում. նրանք կարող են ներքնազգետով պարապել:
Դասերն անցկացվում են տարբեր սրահներում, եւ դրանց արժեքը տատանվում է 15-ից մինչեւ 25 դոլար: Խումբը սովորաբար ներառում է 15-ից մինչեւ 30 հոգի, ընդ որում մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բոլորովին կարեւոր չէ: