Նախագահի ընտրության օրը հայտնի է, բայց նրան կընտրեն ոչ թե ընտրողները, այլ ընտրյալները
Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի անկուսակցական, ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով ՝ ունենա բարձր հեղինակություն՝ նաեւ Սփյուռքում:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ նախագահի ընտրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 2-ին: Իսկ թեկնածուների վերաբերյալ քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: