Կրքոտ տեսահոլովակներ եւ Բրոդսկի․ Օլգա Բուզովան վայելում է հանգիստը Թաիլանդում
Օլգա Բուզովան Instagram-ում գրեթե 12 մլն բաժանորդ ունի (Իրինա Շեյքի բաժանորդներն ընդամենը ինը միլիոն են) ու հայտնի հեռուստահաղորդավարուհին, որքան էլ տարօրինակ չհնչի, հիմա ամենամեծ ժողովրդականություն վայելող երգչուհիներից է (նրա ելույթները մոսկովյան ակումբներում հանդիսատեսով լեցուն են անցնում ):
Ինչեւէ, այս պահին 31-ամյա Օլյան Թաիլանդում է հանգստանում:
Ու ոչ թե մենակ, այլ Տիմուր Բատրուդինովի հետ։
Հայտնի հեռուստահաղորդավարուհին Instagram-ում հրապարակել է կրքոտ տեսահոլովակների շարք։